Holy Minimalism

Սրբազան մինիմալիզմ

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է չորրորդ դարի երկրորդ կեսին և մահացել հինգերորդ դարի առաջին կեսին: Նա հանդիսանում է հայկական այբուբենի հեղինակը, որն էլ իրենից ներկայացնում է յուրահատուկ տառաշարք իսկապես եզակի լեզվի համար: Նա ազնվականի որդի էր, որն էլ նշանակում էր, որ նա կրթություն պիտի ստանար արվեստի ոլորտում: Այդ կրթությունն էլ հենց այն էր, ինչը հիմք հանդիսացավ նրա համար, որպեսզի նա դառնա  հայոց պատմության կարևորագույն գործիչներից մեկը: Նա, անշուշտ, արժանի է իր ուրույն տեղին «Շաբաթվա կոմպոզիտորները» շարքում, սակայն այս գրառումը այդպիսին չէ: Այստեղ մենք անդրադարձ կկատարենք ժամանակակից երաժշտության մի կտորին, որն իր ոգեշնչումն է ստացել սբ. Մեսրոպի կյանքից: Այն կոչվում է Մեսրոպ Մաշտոցի երեք տեսիլքները, որի հեղինակն է Ալան Հովհաննեսը: Աշխատանքը կազմված է ջութակի և դաշնամուրի երեք մասից: Յուրաքանչյուր մաս պատկերում է ուրիշ տեսիլք/ տեսլական`Երկնային լեռ, Երկնային թռչուն և Երկնային այբուբեն: Վերջերս պատիվ ունեցա նվագելու երաժշտական այս կտորը փոքրաթիվ հանդիսատեսի համար Հարավային Աֆրիկայում` անգլիկանական  մի գեղեցիկ մատուռում:

Երաժշտական կտորի կառուցվածքը

Երեք շարժումներից  առաջինը բացվում է դանդաղ, մեղմորեն հակասական դայլայլով: Տակտային չափսը լայնածավել է որոշ չափով փոփոխական 7/4: Ակորդներն, կարծես թե, առաջացնում են լեռնագագաթներ, քանի որ նրանք վեր ու վար են շարժվում: Նրանք նույնիսկ անկյունային, լեռնային կերպարանք են ձևում էջում: Երբ ջութակն է մտնում, իր կարգավորիչի ներքևի մասում, դաշնամուրն ընկնում է կայուն ամբողջական նոտայի վրա: Ջութակը ավելի շուտ մնում է G լարի վրա, տվյալ դիրքով շարժվելով վերև, քան թե  տեղափոխվում D լարի վրա: Այնտեղ կան գլիսանդոյի որոշ թույլ հատվածներ, որոնք տարրալուծվում են B մասի ուժեղ տոնային կենտրոնի վրա: Գլիսանդոն սահանցիկ երաժշտության կատարման ժամանակ հնչյունարտաբերման հատուկ եղանակ է, երբ հնչյունների մի շարքից որոշակիորեն ընկալվում է միայն առաջին և վերջին հնչյունի բարձրությունը: Իրագործվում է առանձին լարի վրայով նվագողի մատների սահուն և արագ անցման միջոցով: Այն շատ ավելի զվարճալի է քան հնչում է: 

Այն լեռը, որը նկարագրում է Հովհաննեսը, հավանաբար Արարատ լեռն է` Նոյյան տապանի հանգրվանը: Այս լեռը հայ ազգի հնագույն խորհրդանիշն է, չնայած, որ այն պատմության ընթացքում  հայտնվել է տարբեր ձեռքերում: Ահա հնագույն վանք Խոր Վիրապը, որը բառացիորեն նշանակում է «խորը բանտ»:

Երկրորդ շարժումը` Երկնային թռչունը, նույնպես սկսվում է դաշնամուրի սոլոյով: Այս անգամ դաշնամուրը, կարծես թե, սկսվում է տավիղին բնորոշ մի փոքր անորոշ մոդալային սիստեմով: Այս մեկնաբանությունում դաշնակահարը նվագում է այն բավականին արագորեն և բծախնդրորեն` հիշեցնելով թռիչքից առաջ ջրավազանում իրեն թափահարող թռչնի: Ջութակը  սահուն կերպով մտնում է E լարի բարձր դիրք` նվագելով ad libetium-ի մեղեդային հատվածներ մինչև անկում կատարելը: Դաշնամուրը այս մասը եզրափակում է արագ, բայց միևնույն ժամանակ մեղմ 32-րդ նոտայով: Այս կարճ, բայց ինտենսիվ կտորը հիշեցնում է թռչունի, որը Հույսի և Սուրբ Հոգու խորհրդանիշն է:

Երրորդ և վերջին շարժումը վերաբերում է Մեսրոպ Մաշտոցի ամենահայտնի նվաճմանը` հայկական այբուբենին: Այստեղ մենք հայտնվում ենք հակասական աշխարհում, ինչպես առաջին շարժման մեջ: Մենք լսում ենք  հակասական կոպիտ յոթերորդների երկար հաջորդականությունը, մինչ ջութակը տխրալից կերպով կրկին վեր ու վար է անում G լարի վրա: Այս երաժշտական կտորը եզրափակվում է դաշնամուրի ներքևում գտնվող երկու գլխավոր յոթերորդներով` ջութակը երկարատև պահելով B լարի վրա:

Սրբազան մինիմալիզմ

Այս մասը իրենից ներկայացնում է այն, ինչ երաժիշտները անվանում են Սրբազան մինիմալիզմ: Չնայած սա խիստ սահմանված սահմաններով դպրոց չէ, այնուամենայնիվ, այս եզրույթը օգտակար է: Այն թույլ է տալիս մեզ նկարագրելու ժամանակակից մեծագույն կոմպոզիտորներից ոմանց շրջանում առաջացող միտումը: Այս եզրույթն ի սկզբանե վիրավորանք իմաստով է օգտագործվել, և դեռևս էլ օգտագործվում է նույն իմաստով ագրեսիվորեն մարդատյաց և չարամիտ խմբավորումների կողմից, որոնք վերահսկում են ակադեմիական / ուսումնական հաստատությունները: Այնուամենայնիվ, այն, ինչ միավորում է տարբեր կոմպոզիտորներին, ովքեր  ասոցացվել են Սրբազան մինիմալիզմ եզրույթի հետ, իրենց համառությունն է պարզության նկատմամբ, որն էլ շղթայակցվում է հոգևոր թեմաներին ապավինելու հակվածությամբ: Arvo Part, Henryk Gorecki, John Tavener հանդիսանում են վերոնշյալի վառ օրինակներ: Եթե դուք փնտրեք այս կոմպոզիտորների աշխատանքներից, ինչը ես խորհուրդ եմ տալիս անել, դուք կգտնեք ծայրահեղ հակասականություն արդի կյանքի ծանր ու ծեծված փոքրության հետ: Քանի որ դուք արդեն այստեղ եք, կարող եք հենց այստեղից էլ սկսել:

Leave a Reply

%d bloggers like this: