Ռավել

Շաբաթվա կոմպիզիտորը: Ռավել

Այս շաբաթ մենք կծանոթանանք 20-րդ դարի մեծագույն և ամենաառեղծվածային երաժշտական ձայներից մեկի հետ: Մորիս Ռավելը ստեղծագործում էր այն, ինչը, որոշ չափանիշների համաձայն, աշխարհի ամենաշատ կատարված երաժշտական գործն է: Նա մշակեց այնպիսի երաժշտական ոճ, որը միախառնեց իր սեփական արևմտյան ավանդույթները արևելյան ազդեցությունների հետ: Նա նույնիսկ ճապոնական այգի ուներ իր տանը: Ռավելի մոտ դուք կարող եք լսել  արհեստականությամբ և մեխանիզմներով լի արևմտյան ակնհայտ հակվածությունը` ներծծված հեռավորարևելյան պենտատոնիկական մթնոլորտով: Նա իր «Բոլերո» ստեղծագործությունը անվանել է «նվագախմբի համար նոտայագրում առանց երաժշտության». գնահատական, որի հետ ես համաձայն եմ (դուք կարող եք այն լսել ստորև – համոզված եմ կճանաչեք այն): Նմանատիպ գաղափար է երևան գալիս իր հայտնի La Valse ստեղծագործությունում, որում մենք կարող ենք լսել մեքենայի քաղաքակրթության քաոսային մահը, մի քաղաքակրթության, որը հայտնի է մեզ որպես «արևմտյան» և որի տրտմելի հանգուցալուծմամբ էլ մենք ներկայումս ապրում ենք 21-րդ դարում:

Ձեզ մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ ես չեմ հավանում Ռավելի ստեղծագործությունները: Սակայն, դա այդպես չէ: Երբ ես լսում եմ Ռավելին, ես տեսնում եմ նախկին ֆաուստյան (գերմանացի) մարդու ողբերգությունը  վերածված զավեշտախաղի: Ռավելը ինձ հիշեցնում է իռլանդական առեղծվածային Եթիների մասին, քանի որ նա` Ռավելը, նույնիսկ որպես երիտասարդ, ծեր և հոգնած էր, կարծես գավազանի վրա մաշված վերարկու: Եթե դուք ավելի ուշադիր լսեք Ռավելին, ապա կլսեք այն ապշեցուցիչ գեղեցկության ակնթարթային պահերը, որոնք անհետանում են, երբ դու հետամուտ ես լինում: Մարսել Պրուստի նման անիմաստ է անհանգստացնել Ռավելին այնքան ժամանակ, մինչև չդառնաս չափահաս, որպեսզի իմանաս, որ դու անմահ չես: Երիտասարդ տարիքում ես փորձեցի «Ջրի խաղը» և   «Գիշերային Գասպարը», որոնք երաժշտության երկու մասեր են իրենցից ներկայացնում և ներգրավվեցի մի մշակույթի մեջ, որում մեծացա որպես խորթ: Ես նաև գնահատում եմ Ռավելի սուր միտքը և սերը, որը նա տածում էր իր ընկերների նկատմամբ (այս մասին ավելի ուշ):  

ՄՈՐԻՍ ՌԱՎԵԼ ԵՎ ՖԻԼՄԱՇԽԱՐՀ

Մինչ այժմ դուք կարող եք նաև չիմանալ, թե ինչպես է այս ամենը կապում մեր թեմայի կոմպոզիտորին ֆիլմաշխարհի հետ: Այո, այն կապում է, բայց անուղղակիորեն: Ռավելը Դոն Կիխոտ ֆիլմի համար երգերի մի խումբ է գրել 1933թ.-ին, սակայն երգերը չեն օգտագործվել ֆիլմի համար: Փոխարենը, այն ինչ կապում է Ռավելին կինոարվեստի հետ այս IMDB էջն է, որն ավելի քան 240 ստեղծագործություն է ընդգրկում: Սա նշանակում է, որ 240 ֆիլմեր, հեռուստասերիալներ և անիմացիաներ օգտագործում են Ռավելի երաժշտությունը: Սա էլ հենց վկայում է նրա աշխատանքի կինեմատիկական որակի մասին: Այս հոդվածում մենք կանդրադառնանք Ռավելի մեծագույն գործերից մեկին (որը հավանաբար դուք չեք լսել), որը ցուցադրվել է մի ֆիլմում, որի մասին դուք անպայման լսել եք: Մենք նաև անդրադարձ կկատարենք մի կատարման, որը ես կատարել եմ Հարավային Աֆրիկայի մի քանի հայտնի երաժիշտների հետ Պիտերմարիցուրգում:

Պավանա Ինֆանտայի մահվան կապակցությամբ և Բեթմենը

1899թ.-ին Ռավելը գրեց  Pavane pour une infant defunte ստեղծագործությունը, որը թարգմանաբար նշանակում է «Պավանա Ինֆանտայի մահվան կապակցությամբ»: Պավանան վաղ ժամանակակից շրջանի եվրոպական պարային ժանր է: Թվում է, թե այն ծագել է Իսպանիայում` որպես ազնվական զույգերի վսեմ պար: Իսպանական երաժշտության հանդեպ մի տեսակ մտախոհ լրջություն և ցանկասիրություն կա (որին մենք անդրադարձ ենք կատարել նախկինում): Թեև այս կտորը որևէ հատուկ արքայադստեր մասին չէ, այն հիշեցնում է նախորդ դարաշրջանի իսպանական արքայադստեր: Ինքը` Ռավելը, պնդում էր, որ ավելացրել է «մահացած արքայադուստր» բառակապակցությունը  բացառապես ազդեցություն գործելու համար, նա նույնիսկ դաշնակահարի` իր ճաշակի համար չափազանց դանդաղ նվագելը լսելուց հետո նրան հիշեցնում է, որ այն « մահացած պավանա չէ արքայադստեր համար »:

Իսպանական սրբազան անցյալի նկատմամբ ունեցած այս կարոտախտով Ռավելը կիսվել է իմպրեսիոնիստների դպրոցի այլ կոմպոզիտորների հետ և հավանաբար այն որոշակիորեն պայմանավորված էր նրանով, որ Ռավելի մայրը բասկ էր: Այնուամենայնիվ, սա երաժշտության մի հրաշալի մաս է իրենից ներկայացնում: Դաշնամուրի համար այն գրելուց շուրջ տասը տարի անց Ռավելը այն գործիքավորեց  նվագախմբի համար: Կարելի է ասել, դրանից մեկ դար անց այս նվագախմբային պարտիան հնչեց «Խավարի ասպետը. Լեգենդի վերածնունդը» (2012թ.) ֆիլմում: Կարծում եմ, որ Բեթմենի մտախոհ, սարդոնիկ կերպարը Ռավելի համար բավականին լավ անալոգ է, իսկ այդ երաժշտական կտորը ֆիլմում ցուցադրվում է շատ անհանգիստ ձևով: Այն իրենից ներկայացնում էր պարասրահի տեսարան դիմակավորված կնոջ մասնակցությամբ, որը ոչ զարմանալիորեն ինչ որ վատ բան էր պլանավորել:

Մադագասկարյան երգեր

1925թ.-ին Ռավելը գրեց «Մանուկն ու կախարդանքը նորարարական օպերան: Ստեղծագործության մեջ օգտագործվում էին ֆրանսիացի բանաստեղծ դե Պառնիի բանաստեղծություններից: Բանաստեղծությունները Մադագասկարի մասին են և արտացոլում են գաղութարար Ֆրանսիայի բախումը մալագասացի ժողովրդի հետ` ներառյալ բոլոր կանխատեսելի գունագեղ չափազանցություններով և աղավաղումներով: Սա ծայրահեղ ազատամիտ երաժշտություն է, որն ավարտվում է մինչև երրորդ շարժման վերջը,   որտեղ արբրես («ծառեր») բառը համընկնում է դաշնամուրի մեջ B կրկնակի հարթության անցման հետ: Ամեն անգամ, երբ որ լսում կամ նվագում եմ այն, խորը լռության մեջ եմ ընկնում: Գյուտարար, կախարդ Ռավելը ակնթարթորեն ճանապարհ է հարթում մարդ Ռավելի համար:

Ես նախանձելի հնարավորություն եմ ունեցել նվագելու այս երգերի շարքը Հարավային Աֆրիկայի որոշ առաջնակարգ երաժիշտների հետ` Նիգել Ֆիշ (թավջութակ), Տեո Վենտեր (ֆլեյտա) և անզուգական Ռոնել Փերքս (սոպրանո): Ես վերցրել էի դաշնամուրի բաժինը և նվագում էի շքեղ Steinway-ի վրա: Մենք ելույթ ենք ունեցել Պիտերմարիցբուրգում, որտեղ Լուի Նապոլեոնը` Իմպերիալ արքայազնը, մի անգամ հյուրընկալվել է: Հարավային Աֆրիկան իսկապես արտառոց վայր է:

Leave a Reply

%d bloggers like this: